Կասկադյորական վթար՝ Արմավիրում. 32–ամյա վարորդը BMW-ով բախվել է KIA-ին, այնուհետև մխրճվել Lada-ի մեջ. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արարատ Թովմասյանի կողմից շահագործվող KIA մակնիշի 01 RX 777 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Շահբազյանի ՎԱԶ 21703-110-01 մակնիշի 36 AG 901 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով KIA-ի վարորդ Ա. Թովմասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն մասամբ մտել է Lada-ի տակ, ինչի հետևանքով Lada-ն հայտնվել էր կիսակողաշրջված վիճակում: