Ալեքսանդր Ռեւայի հայուհի կինը թափանցիկ կիսաշրջազգեստով ուրախացրել է երկրպագուներին
Շոումեն Ալեքսանդր Ռեւայի կինը, որը հանդես է գալիս Արթուր Պիրոժկով կեղծանունով, աստղային ընտանիքի երկրպագուներին նոր կերպ է զարմացրել: Instagram-ի իր էջում Անժելիկա Ռեւան մի քանի լուսանկար է տեղադրել, որոնցում ներկայացել է սեւ բոդի, դասական սպիտակ բաճկոն եւ միանգամայն թափանցիկ սեւ կիսաշրջազգեստ:
Մեկնաբանություններում երկրպագուները, որոնք ուշադիր հետեւում են աստղային զույգի կյանքին, խանդավառ խոսքեր չեն խնայել Անժելիկային հաճոյախոսություններ ուղղելու համար:
«Ասում են՝ հրեշտակներին հնարավոր չէ լուսանկարել... իսկ ինչպես է դա ձեզ հաջողվել», «Բոլորի մոտ պարզապես լուսանկարներ են, իսկ ձեր մոտ սուպեր-մեգա-թույն լուսանկարներ», «Դուք շատ գեղեցիկ կին եք, Անժելիկա։ Աչքերը հոգու հայելին են, բոլորը գիտեն: Դուք մեծ ու գեղեցիկ աչքեր ունեք»։ «Սա ոչ թե լուսանկար է, այլ խելացի, գեղեցիկ, հաջողակ եւ նորաձեւ կնոջ իրական դիմանկար», - գրել են հետեւորդները։
Աղբյուրը՝ 5канал