«Ինչպես միշտ անկրկնելի»․ Մայա Պողոսյանը ներկայացել է կազմվածքն ընդգծող կարճ զգեստով
Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Instagram-ում հրապարակված հերթական լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի, կազմվածքն ընդգծող զգեստ, բարձրակրունկներ։ Մայան գեղեցիկ վարսահարդարմամբ է, դիմահարդարման մեջ շեշտը դրել է աչքերի վրա։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականջօղեր, ժամացույց, ապարանջան։ «Գեղեցկուհի», «Ինչպես միշտ անկրկնելի», «Ամենագեղեցիկ», «Հրաշք», - լուսանկարներին կից իրենց հիացմունքն են արտահայտել նրա հետեւորդները։