«Վաճառվում է տրակտոր, նախնական գինը ջրի»․ Գրիգոր Դանիելյանի հումորային լուսանկարը
Սցենարիստ, դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը կիսվել է նոր, հումորային լուսանկարով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանը պատկերված է տրակտորի կողքին։ Ըստ ամենայնի նա ներկայացել է նոր դերի կերպարում։ Դերասանը կրում է կապույտ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Նա ներկայացել է հաստ հոնքերով։ Իսկ հրապարակմանը կից Գրիգոր Դանիելյանը գրել է․ «Վաճառվում է տրակտոր, նախնական գինը ջրի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Կադրերից մեկում Գրիգորը համբուրում էր կնոջը։ «Սեր»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Հռիփսիմեն։