Թուրքիայի առափնյա պահակությունը արգելել է փախստականներին Էգեյան ծովով ԵՄ անցնել․ ԶԼՄ
Թուրքիայի առափնյա պահակությունը արգելել է փախստականներին Էգեյան ծովով անցնել Եվրոպական միության երկրներ՝ կապված նրանց անվտանգության սպառնալիքի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրության հետ կապված՝ փախստականներին արգելվում է Էգեյան ծովով անցում կատարել, քանի որ տվյալ երթուղին սպառնալիք է ներկայացնում նրանց անվտանգությանը»,- առափնյա պահպանության հայտարարությունն է մեջբերում NTV-ն։
Նախօրեին թուրքական առաջնորդը հեռախոսային քննարկումներ էր ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնց ընթացքում Էրդողանը հայտնել էր «փախստականների հարցերով Թուրքիայի եւ ԵՄ-ի համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտության մասին», քանի որ այն «չի կատարվում»։
Բացի այդ, սպասվում է, որ մարտի 9-ին Թուրքիայի նախագահը կմեկնի Բրյուսել՝ սիրիացի փախստականների շուրջ իրավիճակի հետ կապված։