«Դերասաններին պետք է արգելել բոտոքս անել». հոլիվուդյան գեղեցկուհի Ռեյչել Վայսը դարձավ 50 տարեկան (Լուսանկարներ)
Օսկարակիր դերասանուհի Ռեյչել Վայսն այսօր՝ մարտի 7-ին, նշում է ծննդյան տարեդարձը: «Մումիա», «Ֆավորիտը», «Կոնստանտին», «Անհնազանդություն», «Սեւ այրին» եւ այլ ֆիմերից հայտնի հոլիվուդյան աստղը դարձավ 50 տարեկան:
Ռեյչել Վայսը Հոլիվուդի այն քիչ կանանցից է, որը ոչ միայն չի դիմել որեւէ պլաստիկ վիրահատության, այլեւ դեմ է, որ դերասաններն, առհասարակ, անեն նման քայլեր:
Դերասանուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
«Դերասաններին պետք է արգելել բոտոքս անել: Դերասանությունը դիմախաղն է, ինչո՞ւ եք ցանկանում «արդուկել» ձեր հոնքերը»:
«Որքան մեծանում ես, այնքան ավելի հեշտությամբ ես կարողանում տնօրենիել քո կյանքը»:
«Դժվար է հիշել այն, որ կյանքն առեղծված է: Մենք պարզապես ապրում ենք՝ մոռանալով այդ հանգամանքը»:
«Չեմ կարծում, որ քո երկրորդ կեսը պետք է պարտադիր կիսի քո քաղաքական հայացքները»:
«Երբեք չես կարող իմանալ, թե ինչպես կդասավորվի կյանքդ: Եղածը եղած է, պետք է կարողանաս շարունակել ճանապարհդ»:
«Ես իմ նեւրոզը պահում եմ իմ մեջ: Դու չես բախվում այդ խնդրին, երբ ինքդ քո հետ ես զրուցում: Նյարդերդ տեղի են տալիս այն դեպքում, երբ լսում ես դիմացինիդ պատասխանը քո խնդրի շուրջ»:
«Հաշվիր, որ վերջն այն է, երբ ինքդ ես խնդրում հանդիսատեսին, որ քեզ սիրի»:
«Կարծում եմ՝ կատակերգությունը «մահանում է» այն ժամանակ, երբ փորձում ես մի կերպ հասնել ծիծաղին»:
«Սիրում եմ, երբ ֆիլմը կարճ է լինում, քանի որ այդ դեպքում այն ավելի կենտրոնացած է լինում հերոսների, քան պատմության վրա»:
«Կցանկանայի, որ ինձ ընտրեին նաեւ իմ մարմնի համար: Որպես դերասանուհի՝ ես ցանկանում եմ մարմնավորել ցանկացած տիպի կնոջ՝ թե անկախ, թե էմոցիոնալ…»: