«Մարդ՝ ստեղծված Տիրոջ պատկերով ու նմանությամբ, պիտի լիներ սիրո «արտադրող», բայց դարձավ չարության ու նախանձի առևտրական»․ Նազենի Հովհաննիսյան
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքի գույները մենք ենք ստեղծում, ու մենք էլ կորցնում: Բայց երբ, Աստծո կամոք, հանդիպում ես քո հարազատ հոգուն, ինչ էլ պատահի պիտի բաց չթողնես, չէ՞ որ դուք նույնն եք դառնում ժամանակի ընթացքում: Կորցրեցիր նրան`կկորցնես քո էությունն ու քո գույնը: ...Աշխարհի բոլոր բռնությունները սիրո պակասից են(...Հիվանդություններն ու պատերազմները` սիրո պակասից են... Սեր, անսահման Սեր եմ մաղթում բոլորիս, որ վերջապես ԲՈՒԺՎԵՆՔ համատարած չարությունից, ատելությունից ու կազմաքանդումից:
Քրիստոսավայել սերն է նորոգողը և ուժ տվողը. հանուն կյանքի և լույսի, հանուն մյուսի բարօրության ու երջանկության, հանուն ինքդ քո հավասարակշիռ սիրո և գնահատվածության: Աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ փոխկապակցված է, մենք էլ` իրարով ենք կապված: Կամ այդ կապերը կդարձնենք ամուր հյուսք ու դրանով ավելի կզորեղանանք, կամ քարկապերի կույտի կվերածվենք` իսպառ խճճվելով ու կորցնելով մեր ինքնությունը:
Հ.Գ. Մարդ` ստեղծված Տիրոջ պատկերով ու նմանությամբ, պիտի լիներ սիրո «արտադրող», բայց դարձավ չարության ու նախանձի առևտրական»: