«Բարսելոնայի» վարդագույն համազգեստը՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար (Լուսանկար)
Համացանցում է հայտնվել հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված «Բարսելոնայի» պահեստային համազգեստի լուսանկարը:
Իսպանիայի չեմպիոնի երրորդ համազգեստը կլինի վարդագույն, ակումբի տարբերանշանը կլինի բաց կապույտ գույնի, իսկ հովանավորների անվանումները գրված կլինեն սև տառերով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» տնային համազգեստը կլինի կարմիր և կապույտ ուղղահայաց շերտերով: