Վարչապե՞տն է քո տունը սարքելու. Փաշինյանը զայրացավ քաղաքացու հարցից (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 7-ին, Լոռու մարզում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ զայրացավ իրեն տան հարցով դիմած քաղաքացու հարցից:
Նշենք, որ Գյուլագարակ համայնքում վարչապետին մոտեցած քաղաքացիներից մեկն ասաց, որ վագոն-տնակում է ապրում, դիմել է գյուղապետին, սակայն օգնություն չի ստացել:
Փաշինյանն էլ նշեց՝ երկու ռեժիմ կա, կամ քաղաքացին վագոն-տնակում է ապրում, որովհետև պետությո՞ւնը իր պարտավորությունը չի կատարել, թե՞ ավգոն-տնակում եք ապրում, որ պետությունը պարտավորություն չունի, բայց քաղաքացին էլ չի աշխատում, իր տունը չի ստեղծում:
«Ձեր դեպքը ուրիշ դեպք է, էն կնոջ դեպքը ուրիշ է: Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես: Պիտի աշխատես և լուծես: Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեմ, որտեղից եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեռքայի ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն բանա, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցը լուծի»,-ասաց նա: