Թրամփի նախընտրական արշավը CNN-ի դեմ հայց է ներկայացրել զրպարտության պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը հայց է ներկայացրել CNN հեռուստաալիքի դեմ՝ լրատվամիջոցին մեղադրելով հրապարակման մեջ 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված Ռուսաստանի օգնությանը դիմելու մասին «սուտ եւ վարկաբեկող» հայտարարություններ կատարելու մեջ, հայտնում է Fox News-ը:
«Բողոքում նշված է, որ CNN-ն հրապարակման պահին իրազեկված էր սուտ տեղեկության մասին, սակայն դա արել է դիտավորյալ, որ վնասի արշավը եւ ընթերցողներին մոլորության մեջ գցի: CNN-ի, The New York Times-ի եւ The Washington Post-ի դեմ հայցերը պետք է հրատարակիչներին ստիպեն պատասխանատվություն զգալ իրենց հապճեպ սուտ հայտարարությունների համար, ինչպես նաեւ պարզել ճշմարտությունը»,- Fox News-ին ասել է նախընտրական արշավի շրջանակում Թրամփի խորհրդական Ջեննա Էլիսը:
Ջորջիայի հյուսիսային շրջան ներկայացված հայցի համաձայն՝ CNN հեռուստաալիքը հայտարարել է, որ Թրամփի նախընտրական արշավը գնահատել է 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի օգնությանը դիմելու պոտենցիալ ռիսկերն ու օգուտները եւ որոշել այդ տարբերակը սեղանին թողնել: