Ցեկալոն և նրա երիտասարդ կինը շարունակում են ավելի շատ անձնական երջանկություն ցույց տալ (Լուսանկարներ)
58-ամյա Ալեքսանդր Ցեկալոն եւ 28-ամյա Դարինա Էրվինը վաղուց փորձում են բոլորին ապացուցել, որ նրանց մոտ ամեն ինչ հիանալի է, որ իրենց հարաբերությունները կրքոտ են: Հերթական սադրիչ լուսանկարներն արժանացել են զույգի երկրպագուների հիացմունքին։
Չնայած բոլոր բամբասանքներին եւ ասեկոսեներին Ալեքսանդրը եւ Դարինան երջանիկ են միասին։ Պրոդյուսերը սիրում է երիտասարդ կնոջը եւ նրա կողքին փայլում է երջանկությունից:
Օգտատերերին հատկապես հետաքրքրել է սելֆին, որտեղ ամուսինները կրքոտ համբուրվում են, իսկ Ալեքսանդրի ձեռքը կնոջ կրծքին է դրված: «Ուղղում. փորձում եմ տանից աշխատել», - հեգնանքով գրել է Էրվինը Instagram-ի stories բաժնում։ Նկարչուհին ակնարկել է, որ ամուսնու պատճառով ոչ մի կերպ չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։