ԵՄ-ն հայտնել է, որ Եվրոպայի դռները փակ են Թուրքիայից միգրանտների համար
Եվրամիությունը հայտարարել է, որ Եվրոպայի դռները Թուրքիայի տարածքում գտնվող միգրանտների համար փակ են՝ հունա-թուրքական սահմանին միջադեպից հետո, երբ ոստիկանների եւ փախստականների բախումների հետեւանքով հույն եւ թուրք ոստիկանները միմյանց ուղղությամբ արցունքաբեր գազ էին արձակել, հայտնում է The Guardian-ը:
ԵՄ արտասահմանյան գործերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզել Բորելը այս թեմայով իր ուղերձում նշել էր. «Չմոտենաք սահմանին: Սահմանը փակ է: Եթե որեւէ մեկը ձեզ կասի, որ կարող եք գալ, քանի որ սահմանը բաց է... դա սուտ է... Խուսափեք իրավիճակներից, որոնք կարող են ձեզ վտանգի ենթարկել... Խուսափեք փակ դռան ուղղությամբ շարժվելուց: Եվ խնդրում եմ, մարդկանց մի ասեք, որ նրանք կարող են գնալ, որովհետեւ դա սուտ է»:
Հիշեցնենք, որ հունա-թուրքական սահմանին լարվածությունն առաջացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության պատճառով, որ ինքը «դռները բացում է», քանի որ Թուրքիան այլեւս չի կարող հաղթահարել սիրիական Իդլիբից փախստականների խնդիրները: