Էրդողանը հայտնել է Մերկելին, որ փախստականների հարցով Թուրքիայի և ԵՄ միջև համաձայնագիրը վերանայելու կարիք կա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «փախստականների հարցով Թուրքիայի եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտության մասին», քանի որ այն «չի կատարվում», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը նշել է, որ «ԵՄ պայմանագիրն ու Ժնեւի կոնվենցիան անտեսելու Հունաստանի մտադրությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»: