Ֆրանսիայի հիվանդանոցներից հափշտակել են ավելի քան 10 հազար բժշկական դիմակ
Ավելի քան 10 հազար բժշկական դիմակ են հափշտակել Ֆիանսիայի հիվանդանոցներից կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Հիմնականում բուժհաստատություններում չեն հաշվում վիրաբուժական դիմակները, ինչպես նաեւ FFP2 տեսակի դիմակները, որոնք լայն տարածում են գտել ֆիլտրման բարձր մակարդակի շնորհիվ:
Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից գողացել են նաեւ 1.4 հազար սրվակ սպիրտային հականեխիչ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկրում բժշկական դիմակների ամբողջ պաշարը պահանջել են օգտագործման համար: Նա հավելել է, որ դրանք բաժանվում են բժշկական աշխատողներին կամ տեղի բնակիչներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Ներկայում Ֆրանսիայի դեղատներում հնարավոր է ձեռք բերել բժշկական դիմակ միայն բժշկի տրամադրած դեղատոմսի միջոցով: