Գերմանիայում կտեղադրվի Լենինի արձանը
Գերմանիայի արեւմուտքում կարող է հայտնվել պատմության մեջ առաջին անգամ Լենինի արձանը: Մարտի 6-ին Գերմանիայի դատարանը չեղարկել է հուշարձանի տեղադրման արգելքը, որն ավելի վաղ սահմանվել էր քաղաքային իշխանությունների կողմից, հաղորդում է DW-ը:
2 մետր 15 սանտիմետր բարձրությամբ հուշարձանը մտադիր է տեղադրել ծայրահեղ աջ «Գերմանիայի մարքսիստական-լենինյան կուսակցությունը», որի անդամների կողմից դրա հանդիսավոր բացումը նախատեսված է մարտի 14-ին:
Քաղաքի իշխանությունները փորձել են հակազդել այդ իրադարձությանը, իսկ քանի որ կուսակցությունը չի ստացել թույլտվություն հուշարձանների պահպանության վարչությունից՝ հուշարձանը մտադիր են տեղադրել պատմական մասնաշենքի դիմաց, որն ունի ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ եւ գտնվում է կուսակցության սեփականության ներքո: Դատարանի համար այդ փաստարկը բավարար ծանրակշիռ չէ, քանի որ Լենինի արձանը բնավ չի նվազեցնում հուշարձանի ճարտարապետական արժեքը, քանի որ բավարար հեռավորության վրա է գտնվում դրանից եւ չի փակում այն: Քաղաքի վարչակազմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումն ավելի բարձր ատյաններում:
Իր կողմից՝ «Գերմանիայի մարքսիստական-լենինյան կուսակցությունը» հայտարարել է «Լենինի նոր մեծ հաղթանակի մասին» նրա 150-ամյա տարելիցից մի քանի շաբաթ առաջ: Այդ կուսակցությունը վերահսկվում է Գերմանիայի Սահմանադրության պահպանման վարչության կողմից, որի տվյալներով՝ կուսակցության նպատակները հակազդում են Հիմնական օրենքին: