Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում չեղարկել պետության ղեկավարի պաշտոնում ժամկետների թվի սահմանափակումները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում չեղարկել պետության ղեկավարի պաշտոնում ժամկետների թվի սահմանափակումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինվանովի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինին հարցեր են ուղղել, թե ինչու են սահմանափակվում ՌԴ-ում պետական բարձր պաշտոններում ժամկետները, թե որոնք են նրա ծրագրերը նախագահական լիազորությունների ավարտից հետո:
«Խնդիրն այն չէ, որ ես հոգնել եմ կամ ցանկանում եմ հեռանալ: Խնդիրը բացարձակ այլ է: Իմ փոխարեն ցանկացած մարդ, վստահ եմ, դա կընդուներ ոչ թե պարզապես որպես աշխատանք, այլ որպես ճակատագիր»,- նշել է Պուտինը: Նա խոստովանել է, որ անչափ երախտապարտ է մարդկանց, որ իրեն վստահել են: «Առանց աջակցության որեւէ տեղ աշխատելն անհնար է, սկսած 2000-ական թվականներից՝ ամենածանր շրջանից: Եթե աջակցություն չլիներ, այդ ամենն անհնար կլիներ անել»,- նշել է Պուտինը:
«Ինչի՞ց եմ ես վախենում: Ինչո՞ւ չեմ ցանկանում չեղարկել ժամկետները: Ես ինձնից չեմ վախենում, խնդիրը ես չեմ»,- հավելել է ՌԴ նախագահը՝ պարզաբանելով, որ Սահմանադրության փոփոխությունները պատրաստվում են «նույնիսկ ոչ թե 5-10, այլ առնվազն 30-50 տարվա համար»:
«Այդ պատճառով կարծում եմ, որ դա անհրաժեշտ է ապագայի համար: Իսկ այժմ Սահմանադրությունից պարտադիր փոխելիությունը հանելը չեմ կարող, դա ինձ դուր չի գալիս»,- նշել է Պուտինը: