Հղի Քեթի Փերին եւ Օռլանդո Բլումը կորոնավիրուսի պատճառով հետաձգել են երազանքի հարսանիքը
COVID-19 նոր կորոնավիրուսի արագ տարածումը Քեթի Փերիին եւ Օռլանդ Բլումին ստիպել է չեղարկել երազանքի հարսանիքը, որը զույգը ծրագրում էր այս ամռանն անցկացնել Ճապոնիայում, գրում է People-ը:
Զույգը նման որոշում է ընդունել մեծ դժվարությամբ։ Հարսանիքին սպասվում է 150 հյուր։ Քեթին շատ հուզված է այն փաստից, որ հղի վիճակում է կանգնելու խորանի առջեւ։ Նրանք երկուսն էլ այնքան հիացած էին, որ վերջապես հարսանիքի բոլոր մանրամասները հարթվել են, սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք ստիպված են եղել դադար վերցնել»,-հայտնել է աղբյուրը։
Նախօրեին՝ «Never Worn White» տեսահոլովակի թողարկումից հետո, Փերին Instagram-ում երկրպագուների հետ շփման ընթացքում հաստատել է իր հղիությունը:
«Շատ բան տեղի կունենա այս ամռանը։ Ես ոչ միայն ծննդաբերելու եմ ուղիղ, նաեւ փոխաբերական իմաստով։ Այն, ինչ դուք, ընկերներ, սպասում էիք», - ասել է նա՝ ակնարկելով նոր ալբոմի թողարկումը։
Լուսանկարները՝ Getty images