Ծանր հիվանդություն ունեցող տղան շան հետ շփվելուց հետո սկսել է ապաքինվել (լուսանկարներ)
Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից 3 տարեկան Օսկար Հասկելը սկսեց ապաքինվել այն բանից հետո, երբ Լեո անունով մի շուն թաթը դրել է նրա ձեռքին:
Ինչպես պատմում է The Mirror-ը, տղան հայտնվել էր վիրահատական սեղանի վրա ուղեղի հազվագյուտ հիվանդության` սուր ցրված էնցեֆալոմիելիտի պատճառով: Նրա վիճակն օրըստօրե վատթարանում էր, եւ նա կամաց-կամաց դադարում էր արձագանքել արտաքին գրգռիչներին: Բժիշկները նրա մորը նախազգուշացրել էին, որ ապաքինման հնարավորություններն աննշան են:
Մի օր մասնագետները տղայի մորը` Զոյի Ռելֆին, բուժման այլընտրանքային մեթոդ առաջարկեցին ընտանի կենդանիների թերապիայի օգնությամբ ու հիվանդասենյակ բերեցին Լեո անունով ոսկեգույն ռետրիվեռի բերեցին: Բժիշկների խորհրդով` կինը սկսեց զրուցել որդու հետ եւ նրան խոստացավ ապաքինման դեպքում քոթոթ նվիրել: Հենց շունը թաթը դրեց տղայի ձեռքին, վիրահատությունից հետո նրա արագացած զարկերակը վերադարձավ նորմային: «Դա ուղղակի հիանալի էր: Բժիշկները լաց էին լինում: Դա պարզապես հրաշք էր: Նրա դեմքն անշարժ էր, նա ընդհանրապես չէր շարժվում, եվ հանկարծ ժպտաց»,- հիշում է մայրը:
Այդ օրվանից անցել է 4 օր, եւ տղայի վիճակն օրըստօրե բարելավվում է: