Նաստյա Կամենսկիխը զարդարել է տղամարդկանց ամսագրի շապիկը (Լուսանկարներ)
Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK կեղծանունով, դարձել է XXL ամսագրի գարնանային համարի հերոսուհին: Երգչուհին զարդարել է տղամարդկանց ամսագրի շապիկը, ինչպես նաեւ նկարահանվել է գայթակղիչ ֆոտոշարքում։
«XXL տղամարդկանց ամսագրի նոր համարը իսկապես գարնանային է։ Հիմնականում ի շնորհիվ հմայիչ Նաստյա Կամենսկիխի։ Երգչուհին, որն ուկրաինական աստղերի շարքում առաջինն է դուրս եկել համաշխարհային երաժշտական շուկա եւ նվաճել Լատինական Ամերիկան, զարդարել է շապիկը», - համատեղ աշխատանքն այսպես էնկարագրել պարբերականի ներկայացուցիչները։
Ամսագրի էջերում երգչուհին ներկայացել է սեւ բոդիով, կիպ զգեստով, համարձակ դեկոլտեով բլուզով եւ այլ սեքսուալ կերպարներով:
«Գարունը՝ ամենատարբեր տրամադրություններ են։ XXL ամսագրի համար իմ նոր ֆոտոշարքում դուք կտեսնեք տրամադրությունների այդ վառ գունապնակը», - մեկնաբանել է երգչուհին։