«Օրենքով գող» Լեկսո Գալսկու երկու անգամ կորցրած տիտղոսը վերադարձրել են
«Օրենքով գող» Լեկսո Լոգուայի՝ ավելի հայտնի որպես Լեկսո Գալսկի, երկու անգամ կորցրած տիտղոսը վերադարձրել են, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:
Ստամբուլում արարողությունն անցկացրել են Ադրբեջանի գլխավոր հեղինակություն, «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Գուլի) աջակիցները: Նա հավանություն է տվել 40-ամյա Լոգուային տիտղոսի վերադարձմանը:
Ավելի վաղ Լոգուան երկու անգամ զրկվել է տիտղոսից: Առաջին անգամ դա տեղի է ունեցել Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) աջակիցների որոշմամբ: Իսկ 2018 թվականին նրան տիտղոսից զրկել են մինգրելական գողական կլանի ներկայացուցիչները: