Երեւանում Hyundai-ն Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին. Վարորդին հասցրել են հիվանդանոց (Լուսանկարներ)
Երևանում, մարտի 1-ին, ժամը 07։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 39-ամյա Արսեն Հ-ն իր վարած Hyundai մակնիշի 13 TT 023 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվլ է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։