Կալիֆորնիայում մահացել է Վեհաժողովի նախկին անդամ Խաչո Աչաջյանը
68 տարեկանում Կալիֆորնիայում մահացել է Կալիֆորնիայի Վեհաժողովի նախկին անդամ Խաչո Աչաջյանը:
Աչաջյանը երեք անգամ ընտրվել է Վեհաժողովի անդամի պաշտոնում, հայտնում է AP-ն: Նրա մահվան պատճառը չի նշվում:
Խաչո Աչաջյանը ծնվել է Լիբանանում հայի ընտանիքում եւ 1971 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Կալիֆորնիայի նահանգային պոլիտեխնիկական համալսարանն ավարտելուց հետո նա փոքր բիզնես է բացել, որը հետագայում ընդլայնվել է մինչեւ մի քանի խանութներ եւ բենզալցակայաններ:
1998 թվականին Սան Լուիս Օբիսպոյի ընտրողներն Աչաջյանին դիտորդական խորհրդի անդամ են ընտրել: Նա ծառայել է խորհրդում` մինչեւ 2010 թվականին վեհաժողովում ընտրվելը: