Ի՞նչ երաժշտություն է սիրում Շակիրայի որդին
Երգչուհի Շակիրան, ով վերջերս իր ամուսնու՝ Ժերար Պիկեի և որդու հետ հանգստանում էր Հավայան կղզիներում, շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել Instagram-ի իր լուսանկարներով: Երգչուհին շարունակում է ձայնագրել նոր երգեր: Վերջերս իր միկրոբլոգում երգչուհին տեղադրել էր որդու՝ Միլանի լուսանկարը: Երեխայի շապիկին լեգենդար ռոք խմբի՝ 70-х «AC/DC»-ի անունն էր գրված:
Շակիրան ասել է, որ իր որդին շատ է սիրում ռոքնռոլ: Երեխայի լուսանկարի տակ երգչուհու երկրպագուները շատ լավ մեկնաբանություններ են թողել: Լուսանկարը շատ լայքեր էր հավաքել: Հիշեցնենք, որ 36-ամյա Շակիրայի և 26-ամյա Պիկեի որդին ծնվել է 2013թ-ի հունվարի 22-ին: Փոքրիկը ծնված օրվանից համարվում է «Բարսելոնայի» անդամ, որի թիմում խաղում է հայրը: