Հայ ռեժիսորի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի (Տեսանյութ)
Հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Երկար գիշեր) ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի: Ֆիլմը ներկայացվել է «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Հետաքրքիր ֆիլմերի շարքում են՝ «Բոսոնոգիյ» (Ղրղզստան, ռեժիսոր Միրլան Աբդիկալիկով), «Ձեր պատիվը» (Էստոնիա, ռեժիսոր Անդրես Պուստուսմա), «Շունչ արտաշունչ» (Վրաստան, ռեժիսոր Դիմիտրի Ցինցաձե), «Շարաքշի» («Պահապան») (Ղազախստան, ռեժիսոր Երմեկ Տուրսինով) կինոնկարները:
«Ֆրանսիացին», «Դիլդա», «Օդեսա», «Մեղք» եւ «Հայկա» կինոնկարները հավակնում են «Լլավագույն ֆիլմ» կոչմանը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին Մոսկվայում