Էրդողանի կուսակիցը կոտրել է ձեռքը ընդդիմադիր պատգամավորին բռունցքով հարվածելու ընթացքում (Տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում իշխող եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով իշխող կուսակցության պատգամավորի ձեռքը 3 տեղից կոտրվել է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ խորհրդարանում ծեծկռտուքից հետո ընդդիմադիր պատգամավորին բռունցքով հարվածած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Հալիլ Յըլդըզը տեղափոխվել է հիվանդանոց։
Պարզվել է, որ պատգամավորի ձեռքը հարվածի ժամանակ 3 տեղից կոտրվել է։ Նրան վիրահատության են ենթարկել։