Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին զինվորականի զոհվելու մասին
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է հինգշաբթի օրը Հայաստանի հետ սահմանին զինվորականի զոհվելու մասին։
«Մարտի 5-ին, մոտ 19։10 վիրավորում է ստացել շարքային-սահմանապահ Փաշազադե Օրհան Նազիմ-օղլուն, որը ծառայություն էր տանում Ղազախի շրջանի Գուշչու Այրիմ գյուղի մոտ սահմանապահ-զինվորական անցակետում։
Վիրավորը տեղափոխվել է Ղազախի ախտորոշիչ կենտրոն, սակայն փրկել նրան չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։