Էրդողանի վարկանիշը Սիրիայի Իդլիբում գործողության հետեւանքով նվազում է արձանագրել
Թուրքական Metropol սոցիոլոգիական հարցումներ իրականացնող ընկերության հերթական սոցհարցումը այնքան էլ դուր չի եկել իշխող կուսակցությանը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նկատմամբ ամենաբարձր վստահությունը եղել է 2016–ի ռազմական հեղաշրջման փորձի օրերին, իսկ ամենացածրը՝ Սիրիայի Իդլիբի գործողության շրջանում։
Հետաքրքիր է, որ եթե նախկինում թուրքական հասարակության զգալի մասը դրական էր վերաբերվում Սիրիայում գործողությունների իրականացմանը, սակայն այժմ դեմ են արտահայտվել Սիրիայի Իդլիբում թուրք զինվորների ներկայությանը։ Ընդամենը 30 տոկսն է կարեւոր համարել Սիրիայի Իդլիբում գործողությունը։