Ի՞նչ երազանքներ ունի Գարիկ Մարտիրոսյանը
«7 Дней» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Գարիկ Մարտիրոսյանը պատմել է իր երազանքների մասին, որոնք դեռ չեն իրականացել: Շոումենի երազանքներն այնքան էլ շատ չեն: Նրա երազանքների թվում կան նաև այնպիսինները, որոնք նյութականի հետ կապ չունեն: Գարիկը խոստովանել է, որ շատ է ցանկանում իտալերեն սովորել:
«Ես ընտանիքիս հետ շատ եմ հանգստացել Իտալիայում և կարելի է ասել, որ այդքան էլ վատ չգիտեմ իտալերեն, բայց ես ուզում եմ շատ լավ տիրապետել այդ լեզվին, որպեսզի կարողանամ դիտել իտալական հեռուստաալիքները»:
Մարտիրոսյանի երազանքների ցանկում են նաև էքստրիմով զբաղվելը:
«Երազում եմ սովորել պրոֆեսիոնալ կերպով վարել զբոսանավ, ինքնաթիռ և մոտոցիկլ»,-ասել է Գարիկ Մարտիրոսյանը: