Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով դատախազությունը 8 մեղադրյալի համար պահանջել է ցմահ ազատազրկում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դատախազությունը բացի 8 հոգո նկատմամբ ցմահ ազատազրկում պահանջելը, նաեւ պահանջել է 6 մեղադրյալի ազատ արձակել եւ առանձնացնել փախուստի մեջ գտնվողների գործը։
Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19–ին, մի ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Անկարայում ՌԴ դեսպանը։ Թուրքական ոստիկանությունը սպանության պատվիրատուներին համարում է գյուլենական շարժման անդամներին։