Սարեր, վանքեր եւ շատ գաղտնիքներ․ սինգապուրյան ամսագրի լրագրողները Քիմ Քարդաշյանին հետևելով այցելել են Հայաստան
«Singapore Tattler» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ոգեշնչվելով Քիմ Քարդաշյանի պատմական հայրենիք կատարած այցերից։ Պարբերականի լրագրողներին շատ է դուր եկել Հայաստանում այն բոլոր վայրերը, ուր նրանք այցելել են տարեսկզբին։
«Համեմատաբար չհետազոտված տարածաշրջանն առաջարկում է Արեւելքի եւ Արեւմուտքի հմայքների հետաքրքիր խառնուրդ։ Այստեղ հարուստ պատմություն, հոյակապ տեսարաններ, հայտնի խոհանոց եւ բազմաթիվ արկածներ կան՝ առանց զբոսաշրջիկների ամբոխի։ Վստահ ենք, որ այդքան էլ երկար ժամանակ չի անցնի եւայստեղի լուսանկարները լցնեն ձեր Instagram-ը», - գրում է պարբերականը։
Singapore Tattler-ը նաեւ գովել է հայկական խոհանոցը, մասնավորապես՝ լավաշը, տաք ուտեստները, տեղական պանիրը եւ օրգանական խոտաբույսերից ու կանաչեղենից պատրաստված աղցանների լայն ընտրանին:
«Սննդամթերքի հետ ավելի լավ է խմել լեռներից հոսող աղբյուրի ջուր։ Ջրի բարձր որակը երկրի խոշորագույն արտահանման ապրանքներից մեկի՝ կոնյակի գաղտնիքն է», - պատմում է ամսագիրը։