Նոր կատակերգությունում Քսենիա Սոբչակը գլխավոր դեր է խաղացել
Շուտով էկրան կբարձրանա ռեժիսոր Միխայիլ Ռասխոդնիկովի «Թիվ մեկ» նոր արկածախնդիր կատակերգությունը: Դերերում ընդգրկված են Քսենիա Սոբչակը, Ֆիլիպ Յանկովսկին, Մարինա Երմոշկինան եւ ուրիշներ:
Պարզվում է՝ հենց ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Պրոխոտնիկովն է Միրոսլավայի դերի համար առաջարկել Քսենիա Սոբչակին։ Եվ ճիշտ խոսքեր է գտել, որպեսզի նախագահի նախկին թեկնածուին համոզի՝ առաջին մեծ դերով նկարահանվել լիամետրաժ ֆիլմում։
«Ինձ շատ հաճախ են առաջարկում կինոյում կերտել ինքս ինձ։ Անկեղծ ասած, դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Իսկ այստեղ ինձ հետաքրքիր մեծ դեր են առաջարկել, իմ հերոսուհին անընդհատ փոխվում է, դերասանական խնդիրների տեսարանները շատ տարբեր են, եւ դա իսկապես հետաքրքիր է խաղալ: Իսկ Ֆիլիպ Յանկովսկու հետ աշխատելու մասին կհիշեմ, հավանաբար, մինչեւ ծերություն», - իր տպավորություններով կիսվել է Քսենյա Սոբչակը։