Քիմ Քարդաշյանը նախկին բանտարկյալների հետ հանդիպել է Դոնալդ Թրամփին (Լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը Instagram-ում պատմել է Սպիտակ տուն կատարած այցի մասին։ Ռեալիթի-շոուի աստղը եւ բիզնեսվումենը բանտից ազատ արձակված չորս կանանց հետ հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քիմը սոցցանցում քաղաքական գործչի հետ կադրեր չի հրապարակել, բայց նրա հետ հանդիպումն ավելի վաղ հայտարարվել էր։
«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը եւ ես @cut_50 թիմի հետ միասին կգնանք Սպիտակ տուն, որպեսզի լույս սփռենք այս կանանց վրա եւ քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը», - գրել է նա:
Մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ մարդու եւ մեղմացրել չորս բանտարկյալների դատավճիռները։ Նախքան նրանց ազատ արձակվելը Քիմը երկու անգամ քաղաքական գործչի հետ հանդիպել է Սպիտակ տանը եւ խնդրել ներում շնորհել Էլիս Ջոնսոնին։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը ցանկացել է գնալ իր հանգուցյալ հոր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով եւ որոշել է իրավաբանական կրթություն ստանալ:
Նշենք նաեւ, որ սա Քիմի առաջին այցը չէ Սպիտակ տուն։