Նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ։
«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանն Ինստագրամում։
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։
Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- նշվում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին: