Ֆրանսիայում փոքրիկ էլեկտրամոբիլը կարելի է էլեկտրոնիկայի խանութներից գնել
Ֆրանսիայում մարտի 30-ին կբացեն 2019թ․ Ժնեւի ավտոսրահում ներկայացված երկտեղանոց Citroën Ami էլեկտրամոբիլի նախնական պատվերը։ Արտադրողն այն ներկայացնում է որպես հեծանվի եւ էլեկտրասկուտերի նորարարական այլընտրանք։ Փոքր հզորությամբ շարժիչի եւ ոչ մեծ առավելագույն արագության (45 կմ/ժ) շնորհիվ ավտոմեքենան կարելի է առանց վարորդական իրավունքի 14 տարեկանից վարել, իսկ վաճառել այն թույլատրվել է էլեկտրոնիկայի խանութներում, հայտնում է RFI-ը։
Երկարատեւ ապառիկով այս մեքենան կարելի է վերցնել ամսական 20 եվրոյով։ Ընդ որում, առաջին վճարը շոշափելիորեն մեծ կլինի՝ 2644 եվրո։ Ավտոմեքենայի արժեքը 6900 եվրո է, իսկ գնել այն կարելի կլինի կենցաղային տեխնիկայի FNAC եւ Darty սուպերմարկետների ցանցերում կամ առցանց։
Citroën Ami-ի չափերն ավելի փոքր են, քան ֆրանսիացիների շրջանում հանրահայտ փոքր Smart Forvo-ինը։ Ավտոմեքենայի երկարությունը 2,41 մետր է, լայնությունը՝ 1,36 մետր։
Ճիշտ ավտոկայանատեղիի դեպքում ոչ մեծ չափերը թույլ կտան մեկ տեղում երկու մեքենա կայանել։ Ֆրանսիական օրենսդրությամբ Citroën Ami-ն ավտոմեքենա չի համարվում, այլ «թեթեւ կվադրոցիկլ»։