Ամերիկացին քրոջ հարսանիքին սմոքինգով լամա է բերել
Օհայո նահանգից 21-ամյա Մենդլ Վայնշտոկը լամա է վարձակալել, նրա համար իդեալական կոստյում գտել եւ բերել է ավագ քրոջ հարսանեկան արարողությանը՝ կյանքի կոչելով այն ծրագիրը, որը հինգ տարի առաջ էր մտածել, հայտնում է USA.one-ը։
Այն ժամանակ Մենդլի քրոջ՝ Ռիվայի բոլոր խոսակցությունները հնարավոր հարսանիքի մասին էին, եւ դա պարզապես զզվեցրել էր եղբորը։ «Վերջիվերջո ես ասացի՝ եթե դու ինձ ստիպես գալ, ես լամայի հետ կգամ։ Դա առաջին բանն էր, որ եկավ մտքիս»,- հիշում է Վայնշտոկը։ 2019թ․ Ռիվան նշանվեց, եւ նույն օրը Մենդլը պայմանավորվեց լամայի վարձակալման համար։ Հարսանիքից հետո նա Reddit-ում հրապարակել է լուսանկար, որը ցանկացած բառերից խոսուն է։
Շոկի անունով կենդանու վարձակալումը 400 դոլար է արժեցել։ Դրա հետ մեկտեղ նա ստիպված է եղել սմոքինգ պատվիրելու համար էլ վճարել, սական Մենդլը չի ափսոսում ծախսերը, եւ հաճույքով է հիշում քրոջ ապշած դեմքը։ Բացի այդ, տղամարդը հայտնի է դարձել համացանցում։