Նեթանյահուն կոչ է արել իսրայելցիներին հրաժարվել ձեռքսեղմումներից եւ անցնել «նամաստե»-ի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելցիներին կոչ է արել հրաժարվել ձեռքսեղմումներից՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգությունների պատճառով, եւ առաջարկել է դրա փոխարեն կիրառել հնդկական «նամաստե» ողջույնի ձեւը, հայտնում է AP-ը։
Հայտարարելով վիրուսի դեմ պայքարի նոր քայլերի մասին՝ Նեթանյահուն ծալել է ձեռքերը աղոթքի դիրքով եւ խոնարհվել, ինչպես ողջունելիս անում են հնդիկները։
Նա տեղեկացրել է, որ լրացրել է եվրոպական այն երկրների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելցիները պետք է ինքնուրույն երկու շաբաթով կարանտինի տակ մնան։
Միաժամանակ, Իսրայելի գլխավոր րաբինը կոչ է արել պահանջկոտ հրեաներին զերծ մնալ «մեզուզա»-ի համբույրից, որը հրեաների դռան արտաքին կողմում ամրացվող ծիսական բնական կաշի է՝ Շմայի աղոթքի տեքստի մի մասով։ Կաշին փաթաթվում եւ տեղադրվում է հատուկ պատյանի մեջ, որով էլ այնուհետեւ ամրացվում է բնակելի տան դռանը։ Ավանդաբար հրեաները հպվում են դրան, այնուհետեւ՝ համբուրում։