Կորոնավիրուսի պատճառով Gucci-ն չեղարկել է ցուցադրությունը
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն օրեցօր աճում է, ինչը հաստատ չէր կարող չանդրադառնալ կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ նորաձեւության ինդուստրիայի վրա: Այսպես, շատ բրենդներ փակում են իրենց խանութները եւ հսկայական ֆինանսական կորուստներ են կրում, մեկ շաբաթ առաջ Armani-ն նոր հավաքածու է ներկայացրել՝ առանց հանդիսատեսի ուշադրությանը հրավիրելու, իսկ այժմ Gucci-ն ընդհանրապես չեղյալ է հայտարարել իր շոուն:
Կրուիզային հավաքածուն, որը Ալեսանդրո Միկելեն պետք է ցուցադրեր մայիսի 18-ին Սան Ֆրանցիսկոյում, առայժմ ոչ ոք չի տեսնի. բրենդի ներկայացուցիչները հայտնել են, որ ցուցադրությունը չի կայանա, եւ չեն շտապում նոր ամսաթիվ ընտրել: Մինչ COVID-19-ը չի խնայում իր թափը եւ չի դադարում ահաբեկել մոլորակին, Gucci-ի շոուն չի կարող անցկացնել: Պաշտոնական հայտարարության մեջ նաեւ ասված է, որ բրենդն աջակցություն է հայտնում բոլոր նրանց, ում անդրադարձել է վիրուսը (ներկայում տուժել է շուրջ 90 հազար մարդ, իսկ երեք հազար մարդու համար հիվանդությունը մահացու է դարձել):
Աղբյուրը՝ Super
Լուսանկարները՝ Getty