ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Աֆղանստանի հարավում թալիբների ուղղությամբ
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Աֆղանստանի հարավում թալիբների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Սոննի Լեգգետը, հաղորդում է NBC Connecticut-ը:
Համաձայն Լեգգետի թվիթթերյան գրառման՝ դա վերջին 11 օրվա ընթացքում թալիբների ուղղությամբ ԱՄՆ առաջին ավիահարվածն էր:
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է ի պատասխան Հիլմենդ նահանգում աֆղանական կառավարական զորքերի վրա թալիբների հարձակման:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Թալիբանի» առաջնորդի հետ: Նրա խոսքով՝ դա «լավ» հեռախոսազրույց էր: Թրամփընշել է, որ ԱՄՆ-ն եւ «Թալիբանը» ընդհանուր շահ ունեն, որն է՝ Աֆղանստանում խաղաղության հաստատումը: