Թուրքիան հայտնել է Իդլիբում իր երկու զինծառայողի զոհվելու մասին
Սիրիական Իդլիբ նահանգում զոհվել է թուրք երկու զինծառայող, եւս վեց զինվոր վիրավորվել է: Մարտի 4-ին՝ չորեքշաբթի, այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
««Գարնանային վահան» գործողության անցկացման շրջանում (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ռեժիմի կողմից մեր զինվորականների դիրքերի գնդակոծության հետեւանքով զոհվել է մեր երկու զինծառայող, եւս վեց զինվոր վիրավորվել է»,- նշված է պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Սիրիական Իդլիբ նահանգի շուրջ իրավիճակը սրվել էր փոետրվարի 27-ին, որբ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով զինյալները ձեռնարկել էին մասշտաբային հարձակման փորձ: Սիրիացի զինվորականները նրանց հարվածներ էին հասցրել, որոնց հետեւանքով, ինչպես պնդում են Անկարայում, զոհվել էր 36 թուրք զինծառայող: ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ սիրիական զինվորականների կրակի տակ հայտնված Թուրքիայի ԶՈՒ զինվորականները եղել են ահաբեկիչների շարքերում: