«Սուպեր երեքշաբթի» Բայդենը հաղթանակ է տարել 8 նահանգում, իսկ Սանդերսը` Կալիֆորնիայում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Զո Բայդենը «սուպեր երեքշաբթի» 8 նահանգում հավաքել է ընտրողների առավելագույն քվեները, իսկ Բեռնի Սանդերսն առաջատարն է Կալիֆորնիայում:
Այսպիսով, կարելի է ասել, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների երբեմն շատ հագեցած թիմում այժմ երկու մարդ է, գրում է Associated Press-ը:
Բայդենն ձայների հաշվարկների արդյունքներով առաջատար է դարձել Մինեսոտայում, Մասաչուսեթսում, Վիրջինիայում, Ալաբամայում, Հյուսիսային Կարոլինայում, Թենեսիում, Արկանզասում ու Օկլահոմայում:
Բեռնի Սանդերսը, ով սկսել էր մրցավազքը որպես դեմոկրատներից առաջնորդ, վճռական հաղթանակներ է տարել միայն չորս նահանգում. բացի Կալիֆորնիայից որպես «գլխավոր մրցանակ» նա հաղթանակ է տարել հայրենի Վերմոնտ նահանգում, Յուտայում եւ Կոլորադոյում:
Բայդենից եւ Սանդերսից բացի Դեմոկրատական կուսակցությունից եւս երկու թեկնածու է մնում՝ Մայք Բլումբերգը եւ Էլիզաբեթ Ուորենը, ովքեր արդեն ձախողման եզրին են: Հայրենի Մասաչուսեթս նահանգում Ուորենը ձայների քանակով զբաղեցրել է միայն երրորդ տեղը, իսկ Բլումբերգը, ով ավելի քան կես միլիարդ դոլար էր ծախսել քարոզարշավի վրա, պլանավորում է վերակենդանացնել իր թեկնածությունը ամերիկյան Սամոա քաղաքում միակ հաղթանակով: