Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին համոզել է նկարահանվել «Ընկերներ» ֆիլմի շարունակության մեջ
Հայտնի կատակերգական դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը սկզբում բավականին թերահավատորեն է վերաբերվել «Ընկերներ» սերիալի վերադարձին։ Մինչ Ռեյչելի դերակատար կասկածում եւ կշռադատում էր ամեն ինչ, նրա նախկին գործընկերները համաձայնել են վերադառնալ նախագծի նկարահանումներին, որը ժամանակին նրանց հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում: Պարզվել է, որ 51-ամյա Էնիսթոնին դրական պատասխան տալու համար համոզել է նրա նախկին ամուսին Բրեդ Փիթը, ում հետ վերջին շրջանում նա կրկին մտերմացել է։
Փիթը սիթքոմում նկարահանումները համարել է «հիանալի գաղափար», ինչն ի վերջո, ազդել է դերասանուհու կարծիքի վրա, որը շնորհակալ է նախկին ամուսնուն ճիշտ ուղղություն տալու համար։ Հավանաբար, նույնիսկ հիմա օսկարակիր դերասանի տեսակետն Էնիսթոնի համար իսկապես կարեւոր է։ Զույգն ակտիվորեն հերքում է իր սիրավեպը, սակայն նման լուրերի համար բազմաթիվ առիթներ է տալիս: Աստղերի շրջապատում վաղուց են խոսում Փիթի եւ Էնիսթոնի հարաբերությունների վերականգնման մասին, որը կարողացել է ներել նրան Ջոլիի հետ դավաճանության համար:
Սակայն Ջենի նախկին ամուսնուն նման խոսակցությունները չեն ուրախացնում։ Չնայած թվացյալ համերաշխությանը եւ խաղաղ բաժանմանը, Ջասթին Թերուի կասկածներն այնուամենայնիվ, հաստատվեցին։ Հայտնի դերասանուհու համար նա ընդամենը Փիթի փոխարինողն էր: Այժմ Թերուն մտադիր է գիրք գրել, որտեղ պատրաստվում է մանրամասն պատմել Ջենիֆեր Էնիսթոնի հետ իր ընտանեկան կյանքի մասին։