Ամերիկացին ջրի տակ առաջարկություն է արել
Ամերիկյան Վիրջինիայի բնակիչը ապշեցրել է իր ընկերուհուն՝ նրան ավելի քան 9 մ խորությամբ ջրի տակ անսպասելի առաջարկություն անելով։
Դայվինգը Էթան Սթուդենիկի եւ Մորգան Ուիթեկերի ընդհանուր կիրքն է, եւ դա ոգեշնչել է ապագա փեսացուին սիրեցյալի ձեռքը ջրի տակ խնդրել։ Ընդ որում՝ մատանին նա խխունջի մեջ է թաքցրել։
Սթուդենիկը հինգ տարի ծրագրել է անսովոր առաջարկությունը։ Նա «այո» է ասել անցյալ տարվա ամռանը կարիբյան Բոնայրե կղզում ակվալանգով էքսկուրսիայի ժամանակ։ Զույգը կամուսնանա ապրիլին, հայտնում է South West News Service (SWNS)-ը։
«Հինգ տարի առաջ ես ստորջրյա առաջարկություն անելու գաղափար հղացա։ Ես կարծում էի, որ դա զարմանալի, յուրօրինակ եւ հետաքրքիր կլինի։ Ես որոշեցի առաջարկությունն անել առաջին իսկ խութի կողքին, որի մոտ մենք միասին սուզվել էինք»,- ասել է 30-ամյա տղամարդը։