Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ խոսել է «Թալիբանի» առաջնորդի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսով խոսել է «Թալիբանի» առաջնորդի հետ՝ դանալով ԱՄՆ առաջին նախագահը, որը երբեւէ բանակցություն է վարել խմբավորման առաջնորդի հետ, որը Աֆղանստանում շուրջ 19 տարվա պատերազմի ընթացքում պատասխանատու է հազարավոր ամերիկացի զինվորների զոհվելու համար, հայտնում է Associated Press-ը:
Թրամփը հայտարարել է, որ համաձայն է «Թալիբանի» շահերին:
«Այսօր շատ լավ զրույց կայացավ «Թալիբանի» առաջնորդի հետ, ե՛ւ նրանք են ցանկանում դա դադարեցնել, ե՛ւ մենք ենք ցանկանում դա դադարեցնել: Կարծում եմ, որ բոլորս մեկ պարզ շահ ունենք... Իրականում «Թալիբանի» առաջնորդի հետ շատ լավ զրույց ունեցա»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահը նշել է նաեւ, որ այդ հեռախոսային զրույցը , որը «Թալիբանի» պնդումներով տեւել է 35 րոպե, առաջինը չէր: Ի պատասխան հարցին՝ սա իր առաջի՞ն զրույցն էր «Թալիբանի» առաջնորդի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում դա ասել»: