Թրամփը հավաստիացրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արագ տեմպերով է ստեղծվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է խոշորագույն ամերիկյան դեղագործական ընկերություններին՝ խնդրելով արագացնել կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի եւ բուժման պատվաստանյութի ստեղծումը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նախագահի խոսքերով՝ վարչակազմի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են նահանգների եւ շրջանների իշխանությունների, ինչպես նաեւ 30 նահանգներում առողջապահական հաստատություններ ղեկավարների հետ։ Թրամփը հայտնել է, որ իրավիճակը շատ արագ է փոխվում։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, որ Սպիտակ տունը սերտորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ օրենքի նախագծի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները փոխանցել նահանգների եւ շրջանների իշխանություններին։ Նրա խոսքերով՝ Կոնգրեսն այդ նպատակի համար 8,5 մլրդ դոլար կարող է տրամադրել։