Մայլի Սայրուս. Ես այնքան խնդիրներ ունեմ, որ արդեն խելագարվում եմ
Մայլի Սայրուսը վերջերս հարցազրույց է տվել "Sunday People" ամսագրին:
Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Մայլին խոստովանել է, որ նա շատ է աշխատում և երաժշտության ու արվեստի նկատմամբ մեծ սիրո պատճառով գրեթե ազատ ժամանակ չի ունենում:
«Ես այնքան խնդիրներ ունեմ, որ արդեն խելագարվում եմ: Այժմ ես ցանկանում եմ որոշ ժամանակ դադար տալ և չաշխատել: Ես հանգստի կարիք ունեմ: Ամեն դեպքում, ես իմ կյանքը նորմալ չեմ համարում: Ամեն ինչից հոգնել եմ:
Ես միայն աշխատում եմ և սնվում եմ միայն նրա համար, որ ուժ և էներգիա ունենամ աշխատելու համար: Մարդիկ զարմանում են, որ ես ընդամենը 45 րոպե եմ քնում, բայց ես սովոր եմ դրան»,-ասել է երգչուհին: