Թեյլոր Սվիֆթը գլխավորել է տարվա ամենավաճառվող արտիստների ցանկը
Թեյլոր Սվիֆթը եւս մեկ կետ է ավելացրել իր կարիերայի նվաճումների ցանկում: 30-ամյա երգչուհին IFPI-ի վարկածով գլխավորել է 2019-ի ամենավաճառվող արտիստների վարկանիշը՝ կրկնելով 2014թ․-ի հաջողությունը։ Անցյալ տարի Սվիֆթը թողարկել է իր «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմը, որն առաջին շաբաթվա ընթացքում 3 մլն օրինակով տարածվել է ամբողջ աշխարհում: Մինչեւ 2020թ․-ի հունվարն արդեն վաճառվել է 5 միլիոն օրինակ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էդ Շիրանը, որը 2017թ․-ին վարկանիշի առաջատարն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Post Malone-ը։ Երկու արտիստներն էլ անցյալ տարի թողարկել են ալբոմներ, որոնք ջերմորեն ընդունվել են ամբողջ աշխարհի իրենց երկրպագուների կողմից։ Չորրորդը դարձել է Բիլլի Այլիշը, որը Grammy-ի չորս արձանիկներ է ստացել իր դեբյուտային ալբոմի համար, իսկ թոփ-5-ը եզրափակում է Queen խումբը: Տասնյակում են նաեւ Արիանա Գրանդեն, կորեական BTS խումբը, Դրեյքը, Լեդի Գագան եւ The Beatles-ը:
Աղբյուրը՝ Super.ru