Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով չի հրաժարվի ձեռքսեղմումից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսը չի խանգարի իրեն բարեւելիս սեղմել մարդկանց ձեռքը, հայտնում է Reuters-ը։
Նա նաեւ նշել է, որ սեղմել է բոլոր նրանց ձեռքը, ում հանդիպել է հիվանդանոց այցի ժամանակ, որտեղ բուժում են կորոնավիրուսով վարակվածներին։
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ հանդես էին եկել խորհրդատվությամբ՝ կոչ անելով պաշտպանել մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց։ Մասնավորապես, Ֆրանսիան խորհուիրդ էր տվել չսեղմել միմյանց ձեռքը, իսկ Շվեյցարիան՝ դադարել համբուրվել հանդիպելիս։
Այնուամենայնիվ, Ջոնսոնը նման զգուշավորություն չի դրսեւորել։
«Ես սեղմում եմ ձեռքերը․․․ Ես երեկոյան հիվանդնոցում էի, որտեղ, կարծեմ, կորոնավիրուսով մի քանի պացիենտ կար, եւ եւ սեղմել եմ բոլորի ձեռքը։ Դուք ուրախ կլինեք դա իմանալ, ես շարունակում եմ սեղմել ձեռքերը»,- ասել է Բորիս Ջոնսոնը։