«Գարունն իր գույներն է թելադրում»․ Յուլիա Ֆինկի գարնանային կերպարը
Դերասանուհի Յուլիա Ֆինկը կիսվել է նոր լուսանկարով, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է գարնանային ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Յուլիան կրում է կապույտ սվիտեր, զոլավոր, լայն տաբատ, վարդագույն երանգի վերարկու։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են կրծքազարդն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Գարունն իր գույներն է թելադրում...»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլիան կրում էր ճերմակ բլուզ, բեժ կոմբինեզոն, բաց վարդագույն երանգի բաճկոն։ Նա արձակել էր վարսերն ու մուգ շրթներկ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։