Աննա Սեդոկովան երիտասարդ ընկերոջ հետ կրքոտ ֆոտոշարք է կազմակերպել
Աննա Սեդոկովան իր երիտասարդ սիրեցյալի՝ 27-ամյա Յանիս Տիմմայի հետ մասնակցել է սադրիչ ֆոտոշարքի։
37-ամյա երգչուհին ընտրել է total black ոճի հանդերձանք․ համարձակ բոդի եւ զուգագուլպաներ։ Նա արձակել է մազերը եւ վառ դիմահարդարում արել՝ շեշտը դնելով աչքերի վրա։
Բասկետբոլիստն ընտրել է նորաձեւ սեւ կոստյում, բայց կերպարանք է ընդունել բոբիկ։ Իսկ երգչուհին կերպարն ամբողջացրել է բարձրակրունկ կոշիկներով։ Յանիսը կրքոտ գրկել է Աննային, ով էլ փոխադարձաբար պատասխանել է նրան։
«Եկեք առաջ գնանք այն զարմանալի էմոցիաներով ու զգացմունքներով, որոնք մենք ունենք։ Ավելի ու ավելի շատ։ Նպատակներ դրեք եւ շարունակեք պայքարել նրանց համար», - կոչ է արել մարզիկը։
Երկրպագուները հիացել են զույգով։ «Այնքան գեղեցիկ եք միասին», «Շատ լավն եք», «Ինչպիսի կիրք», «Երիտասարդ եւ կրքոտ, հաճելի է նայում ձեզ»,- գրել են նրանք։