Թուրքիան եվրոպական եւս 11 երկրի քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմ է սահմանել
Եվրոպայի 11 երկրի քաղաքացիների համար Թուրքիա մուտքի վիզայից ազատելու մասին նախագահի հրամանագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ այսուհետ Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լեհաստանի եւ Պորտուգալիայի քաղաքացիները կարող են առանց վիզա մուտք գործել Թուրքիա եւ 180 օրվա ընթացքում մնալ մինչեւ 90 օր։
Նշենք, որ Եվրոպայի մյուս երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա եւ մյուս երկրների համար մի քանի տարի առաջ էր հանվել վիզայի ռեժիմը։